Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրմին

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրմին
06.06.2015 | 14:30

Հունիսի 6-ի առավոտյան Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ծաղիկներ են խոնարհել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրմին։ Աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև բազմաթիվ արվեստասերներ, երաժշտագետներ, պատանիներ և երիտասարդներ։
Հիշատակի խոսք ասացին Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը։ Նրանք խորհրդանշական համարեցին, որ կոմպոզիտորի անվան մրցույթը մեկնարկում է հենց հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Նրանք բարի երթ մաղթեցին մրցույթին, նաև նշեցին, որ մշակութային այդ իրադարձությունը ևս մեկ առիթ է հարգանքի տուրք մատուցելու կոմպոզիտորի հիշատակին, մեծարելու նրա ստեղծագործական ժառանգությունը։ Հույս հայտնեցին, որ մրցույթի մասնակիցների ջանքերով հետագայում աշխարհում էլ ավելի հաճախ կհնչի խաչատրյանական երաժշտությունը։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը մեկնարկում է այսօր երեկոյան Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մրցույթին մասնակցում է 17 երկրի 25 երիտասարդ ջութակահար։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ